ԱՐՏԱԴՐԱՆՔ

  • Դեղատու խոտաբույսեր, որոնցից առավել հայտնի են մայրամախոտը, ուրցը, դաղձը, մասուրը, ավելուկը, հատապտուղներ` չիչխանը, մոշը, ազնվամորին, թանթրվենին, մրգեր` վայրի տանձը, խնձորը:
  • Գործում է կաթի սառեցման կայան։ Որոշակի ջերմաստիճանի առկայությամբ կաթը թթվեցնում են` իջեցնելով մինչև 4 աստիճան(կաթը գնում են բնակիչներից)։ Համագործակցում են «Աշտարակ կաթ» ընկերության հետ։
  • Անասնապահություն՝ խոշոր եղջերավոր անասուններ, մանր եղջերավոր անասուններ, խոզեր, թռչուններ, մեղվաընտանիքներ:
  • Գյուղատնտեսական հիմնական արտադրանք՝ ցորեն, գարի, կարտոֆիլ, կաղամբ, բանջարաբոստանային կուլտուրաներ, կաթ, միս, բուրդ, ձու, մեղր:
  • Յամաջ թաղամասի բնակիչները զբաղվում են հատապտուղների, մրգերի, խոտաբույսերի հավաքչությամբ:
  • Ոչ ավանդական մշակաբույսերի մշակում. մասնավորապես՝ բրոկկոլիի, կոլորաբիի, պեկինյան կաղամբի մշակում օրգանական գյուղատնտեսությամբ:
  • Ձեռագործություն. հնարավորության դեպքում գյուղացիները կարող են իրականացնել ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ, ինչու չէ նաև իրենց փորձը, հմտություններն ու գիտելիքները կարող են կիսել յուրաքանչյուր հետաքրքրասերի հետ:
  • Մրգերից մուրաբաների, ջեմերի, սիրոպների, բազմատեսակ լիկյորների պատրաստում: