Ի՞նչ կարող ես վերցնել քեզ հետ

Ժողովրդական բժշկության մեջ տարբեր ծաղիկներին, պտուղներին, տերևներին վերագրում են բուժիչ, կազդուրիչ հատկություններ: Գարգառը հարուստ է մի շարք խոտաբույսերով ու դեղաբույսերով։

 

Թանթրվենի

Թանթրվենուց պատրաստում են հյութ, մուրաբա, գինի: Մարդկությանը վաղուց են հայտնի թանթրվենու ծաղիկների, պտուղների, տերևների և կեղևի միզամուղ, քրտնամուղ և լուծող հատկությունները. դրանք թուրմի և եփուկի ձևով կիրառվել են բրոնխիտների, տարբեր տեսակի ջերմերի, ռևմատիզմի, երիկամային քարային դիաթեզի (ավազի), փորկապության և փորի շրջանի ցավերի ժամանակ, իսկ արտաքին` ողողումների կամ թրջոցների ձևով, անգինայի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, աչքերի և ականջների մի շարք հիվանդությունների դեպքում:

 

 

Անտառի երիցուկ

Անտառի երիցուկը ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, մասնավորապես կանացի օրգանների ֆունկցիաների կարգավորման համար: Երիցուկի թուրմը բարձրացնում է մարսողական գեղձերի հյութազատությունը, իսկ եթերային յուղը ուժեղացնում և խորացնում է շնչառությունը, հաճախացնում սրտի կծկումների ռիթմը, լայնացնում գլխուղեղի անոթները: Այն ունի նաև ախտազերծող և հակաբորբոքային հատկություններ:

 

 

 

Արևքուրիկ (зверобой)

Արևքուրիկը բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք՝ մարգագետիններում, գետահովիտներում, անտառային բացատներում: Եփուկը և սպիրտային թուրմն ունեն կապող, հակամանրէային, հակաբորբոքային, հակաճիճվային հատկություններ: Տերևներից և ցողուններից ստանում են պատրաստուքներ, որոնք կիրառվում են վերքերի, այրվածքների համար:

 

 

 

 

Կոնի մեղր (доктор мед)

Կոնի մեղրն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և լայնորեն կիրառվում հազի դեմ պայքարում: Պատրաստման համար պահանջվում է 5 լիտր ջուր, 2,2 կիլոգրամ շաքար և 80 հատ կոն: Կոնը կիսել և լավ լվանալ, լցնել 5 լ ջրի մեջ և եռացնել այնքան, որ մնա 2,5 լ ջուր, այնուհետև մերել և թողնել մինչև առավոտ: Առավոտյան բաց անել, քամել 3 շերտով և դնել կրակին: Ավելացնել 2,2 կգ շաքար, եռացնել մարմանդ կրակի վրա այնքան, որ դառնա ոչ շատ պինդ մեղր, ավելացնել լիմոնի աղ, 5 րոպե հետո վերցնել կրակից: Այս մեղրն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և մեծապես կիրառվում հազի դեպ պայքարում: