Ռազմավարություն

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գարգառ գյուղական համայնքի 2013-2016թթ.-ի քառամյա ծրագիրը: Այն ունի հետևյալ բովանդակությունը`

  1. Ի՞նչ է քառամյա ծրագիրը:
  2. Համայնքի իրավիճակի գնահատում:
  3. Համայնքի ռազմավարությունը և հիմնական նպատակները:
  4. Ըստ առանձին բնագավառների առաջնահերթ ծրագրերի, նպատակների առաջադրում և կոնկրետ խնդիրների ձևակերպում:
  5. Համայնքի բյուջեի ֆինանսական միջոցների գնահատում և կանխատեսում:
  6. Համայնքի զարգացման քառամյա ծրագրի հիմնական ցուցանիշները:

Հավելված-1 Համայնքի ղեկավարի աշխատակազմի և ենթակա կազմակերպությունների կառուցվածքը:
Հավելված-2 Համայնքի սեփականություն հադիսացող գույքի ցանկը:

 

Ինչո՞վ է պայմանավորված համայնքի ռազմավարության առկայությունը կայքում:

Գարգառ համայնքը ակտիվ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ, և խիստ կարևոր է, որ այդ կազմակերպությունները ծանոթ լինեն համայնքի ապագա ծրագրերին և դրանց իրականացման համար առկա ռեսուրսներին:

Քանի որ Գարգառ համայնքը բաց է համագործակցության համար, ուստի չի բացառվում նաև նոր գործընկերների ներգրավումը: Ուսումնասիրելով համայնքի ռազմավարությունը` կազմակերպությունները կարող են ավելի լավ հասկանալ, թե որ ոլորտում կարող են համագործակցել համայնքի հետ և նպաստել նրա տեսլականի իրագործմանը:

 

Ի՞ նչ է քառամյա ծրագիրը:

Համայնքի զարգացման քառամյա ծրագիրը այն հիմնական փաստաթղթերից մեկն է, որը մշակվում է համայնքի ղեկավարի և նրա աշխատակազմի կողմից, քննարկվում է համայնքի ավագանու կողմից և դրվում է գործողության մեջ: Այն իրենից ներկայացնում է համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական և մարդկային ոեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջություն, որը նախատեսում է ռազմավարական քաղաքականությամբ համայնքի խնդիրների արդյունավետ լուծումը և նպատակային բյուջետավարման գործընթացի իրականացումը:

Մանրամասն կարող եք տեսնել PDF տարբերակով։