Ի՞նչ կարող ես սովորել

Գարգառ գյուղը, ինչպես բոլոր գյուղական համայնքները, ունի իրեն բնորոշ ճաշատեսակները: Գյուղն առանձնանում է իր ջերմ ու հյուրընկալ մթնոլորտով, գյուղացիների հյուրասիրությամբ, համով-հոտով ճաշատեսակներով: Ահա դրանցից մի քանիսը:

 

Թթվասերով խավիծ

Պատրաստման Եղանակը

Թթվասերը լցնել թավայի մեջ, թողնել, որ եռա, քիչ-քիչ ավելացնել ալյուրը, այնքան, որ դառնա թույլ զանգված, փակել և եփել թույլ կրակի վրա: Ավելացնել մի փոքր աղ, վերջում վրայից վերցնել յուղի շերտը (ըստ ցանկության):

 

Բաղաջ

Պատրաստման Եղանակը

Հալած կարագի քափին ավելացնել ձու, սոդա կամ թթխմոր, այնուհետև ալյուր, որպեսզի ստացվի պինդ զանգված: Զանգվածը բաժանել գնդերի, թողնել, որ հանգստանա, այնուհետև թխել:

 

Բրոկոլիով աղցան

Պատրաստման Եղանակը

Բրոկոլին խաշել, ավելացնել կանաչ պղպեղ, լոլիկ, գազար, սոխ, մի պճեղ սխտոր, մայոնեզ կամ ձեթ, կանաչի, աղ:

 

Կարտոֆիլով դոլմա

Պատրաստման Եղանակը

Պատրաստել սոխարած, ավելացնել չորացրած ռեհան, այնուհետև` ձավար, մի փոքր ջուր: Զանգվածը լցնել տապակած կարտոֆիլի վրա, ավելացնել սև սալորի չիր: Այնուհետև փաթաթել թթու դրած կաղամբով և եփել թթու կաղամբի ջրով: