Պատմություն

Գարգառ գյուղը (հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ) հիմնադրվել է 1790-ական թվականներին: Գարգառի ժողովրդի մեծ մասը 1915թ. ջարդերի ժամանակ գաղթել է Արևմտյան Հայաստանից, հատկապես Մշո դաշտից:

Գարգառի պատմության առավել նշանակալից էջերից մի քանիսը գրվել են 19-րդ դարի սկզբին: Երբ 1801թ. հատուկ հրովարտակով Լոռին ազատագրվեց պարսկական լծից ու միացավ ցարական Ռուսաստանին, շատ ընտանիքներ, թողնելով իրենց բնակավայրերը, եկան ազատագրված Լոռվա գյուղերը՝ դառնալով նրանց մշտական բնակիչները: Գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները և Հարությունյանները:

Գյուղի պատմական ժառանգության մասն է կազմում ս. Հովհաննես եկեղեցին, որը փայտաշեն կառույցից վերածվել է քարակերտ շինության`կրկնօրինակելով Հաղպատի վանքը: Եկեղեցին վերակառուցվել է 1906թ.:

Եկեղեցու շրջակայքում կան շատ հետաքրքիր խաչքարեր` բացառիկ զարդանախշերով, որ հատուկ ուսումնասիրության են արժանի:

Սերունդների ժառանգություն են նաև Գարգառի երեք ուխտատեղիները` Սուբնիշանը, Յամաջը և Ամենափրկիչը:

Գարգառում են ծնվել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպես օրինակ` հայ անվանի ռեժիսոր-բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանը, դետեկտիվ ժանրի գրող Վիկտոր Բալայանը, Կրասնոդար քաղաքը նախագծող Դեմիրխանովը և այլք:

Կարող եք կարդալ ավելին մեր մասին վիքիպեդիայում: