Փառատոն Օձունում

 

Հուլիսի 20-ին մի խումբ ուսանողներ՝ “Լույս” հիմնադրամի ներկայացուցիչները Օձուն գյուղում, Rhône Alpes և  G2IA  կազմակերպությունների աջակցությամբ փառատոն կազմակերպեցին: Փառատոնի հիմնական գաղափարը Օձունի և իր 7 հարևան գյուղերի «գանձերը» ցուցադրելն էր: Գարգառը նույնպես հրավիրված էր փառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով:

 
Փառատոնին ներկայացվեցին Գարգառ գյուղի  բարիքները` դեղաբույսերը, Հայաստանի կլիմայի համար ոչ-ավանդական  մշակաբույսերը (դրանցից էր բրոկոլին) ,  թեյերը,  երեխաների  ձեռքի  աշխատանքները,  Գարգառի հանրաճանաչ հացը,  գաթաները  և  այլն : Հանդիսատեսի համար Գարգառ գյուղի ներկայացուցիչները ներկայացան նաև երգով ու պարով:

 

Գարգառը փառատոնին մեծ պատվով ներկայացավ և արժանացավ գովասանքների: Լավ աշխատանքի մասին էր խոսում նաև զբոսաշրջիկներ և բնակիչների կատարած գնումների քանակը:



Partners

  • word_vision.jpg
  • wfp.png
  • ashtarak_kat.jpg
  • luys.png
  • heifer.jpg
  • undp.jpg